Լրահոս

30.05.2011 17:28


Երևանի կենտրոնի 3D ցուցադրությունը Լիբանանի հայերի վրա 3 մլն դոլար է նստել

Երևանի կենտրոնի 3D ցուցադրությունը Լիբանանի հայերի վրա 3 մլն դոլար է նստել

Երևանում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված 3D ցուցադրությունը կազմակերպիչների վրա 3 մլն դոլար է նստել։

«KOHAR Concerts 2010»–ը անց է կացվել մայիսի 28–ին Ազատության հրապարակում, իսկ 3D ցուցադրությունը ներկայացվել է Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային մասի վրա։  Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, իրենց չի հաջողվել կապվել համերգի կազմակերպիչ ընկերության՝ կիպրական «HAYASA Productions»–ի հետ։ Նշվում է նաև, որ համերգը հովանավորել է Բեյրութի բարեգործներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը