Աշխարհ

31.03.2021 19:30


Ավելի քան 600 000 դոլար. ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է Էլվիս Փրեսլիի էլեկտրական կիթառը (լուսանկար)

Ավելի քան 600 000 դոլար. ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է Էլվիս Փրեսլիի էլեկտրական կիթառը (լուսանկար)

ԱՄՆ-ում GWS Auctions աճուրդի տունը ավելի քան կես միլիոն դոլարով վաճառել է լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի էլեկտրական կիթառը, հաղորդում է Daily Mail-ը։

Փրեսլին այս երաժշտական գործիքով նվագել է «Վերադարձ-68» համերգի ժամանակ, որը 1968 թվականի դեկտեմբերի 3-ին հեռարձակվել է NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Այդ օրից ի վեր հանդիսատեսի հուշերում մնացել է Hagstrom Viking II վառ կարմիր էլեկտրական կիթառը, որը լեգենդար երաժիշտը վերցրել էր իր գործընկեր Էլա Քեյսիից։

Կիթառը նաև հայտնվել էր Փրեսլիի 1969 թվականի ստուդիական ալբոմի շապիկին։

Նշվում է՝ էլեկտրական կիթառը, որը 1990-ական թվականներին ցուցադրվել է Օհայո նահանգի «Ռոք-ն-ռոլի փառքի սրահում», վերջին 52 տարիներին հայտնվել է մի շարք գնորդների ձեռքում։ Այն 617,374 դոլարով ձեռք բերած գնորդի անունը չի բացահայտվում։

Iconic: It was revealed US-based GWS Auctions that the lipstick red Hagstrom Viking II electric guitar had been sold after not being seen in public for the past 52 yearsComeback: The 'King' fell in love with the instrument, which belonged to his session musician Al Casey at the time, and borrowed it for a TV concert broadcast in December 1968 (pictured)Great item: It is also the guitar Elvis is seen holding on the front cover of his 1969 studio album From Elvis in MemphisInstrument: Apart from a 12-month period in the 1990s when it was exhibited at the Rock & Roll Hall of Fame in Ohio, US, the guitar had not been seen in public for over five decadesMemorabilia: The guitar is cherry or lipstick red with a mother of pearl inlay, and it was sold with its original case which still has Al Casey's name on it

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը