Կարծիք

31.03.2021 10:17


Նիկոլը տարօրինակ պատերազմով հայրենիքը հանձնեց Ադրբեջանին, Թուրքիայի համար տրանսպորտային միջանցքներ է դասավորում և գնում է «խաղաղ համակեցության»՝ փորձելով Ցեղասպանությունը հանել մեր օրակարգից

Նիկոլը տարօրինակ պատերազմով հայրենիքը հանձնեց Ադրբեջանին, Թուրքիայի համար տրանսպորտային միջանցքներ է դասավորում և գնում է «խաղաղ համակեցության»՝ փորձելով Ցեղասպանությունը հանել մեր օրակարգից
Ո՞ՒՄ ՇՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵԼԽԵՂԴԸ
Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը աչքի է ընկնում կարևորագույն առանձնահատկությամբ․ այն ամեն պահի անկանխատեսելի է։
Մի կողմից, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ արևմտյան լոզունգներով և իր հարատևությունը կապում էր Բայդենի հաղթանակի հետ, մյուս կողմից իր գործողություններով նա անխուսափելի դարձրեց Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանին հանձնելու գործը և ռուս խաղաղապահների մուտքը։ Միաժամանակ, նա տարօրինակ պատերազմով Հայրենիքը հանձնեց Ադրբեջանին և այժմ նույնը շարունակում է առանց պատերազմի։ Թուրքիայի համար տրանսպորտային և քաղաքակրթական միջանցքներ է դասավորում և գնում է «խաղաղ համակեցության», փորձելով Ցեղասպանությունը հանել մեր օրակարգից։
Այս կետերի զուտ հպանցիկ հիշատակումից կարելի է անել 2 հիմնական հետևություն․
1․ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արտաքին բազմաթիվ ճնշումների ազդեցության տակ և որևէ քայլ անելիս տեղի է տալիս նրան, ում ճնշումն այդ պահին ամենաուժեղն է։
2․ Սրանով հանդերձ, չի կարելի ասել, թե այդ արտաքին քաղաքականությունը որոշակի ուղղություն չունի։ Ուղղությունն այն է, որ այսպիսի վայրիվերումների հետևանքով Հայաստանի անվտանգությունը և սուբյեկտայնությունը նվազում է նրա ամեն քայլի հետ։
Ամեն դեպքում համոզված կարող ենք ասել, որ գելխեղդ Նիկոլը մեր շունը չէ։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը