Լրահոս

30.05.2011 16:41


Բողոքի գործողություն Տիգրան Փոստանջյանի քրեական գործով դատավարության դեմ

Այսօր ժամը 12.00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա նվիրված Տիգրան Փոստանջյանի դեմ  ապօրինի դատավարությանը:

Հիշեցնենք, որ այսօր արդեն 20-րդ օրն է, ինչ Տիգրանը հացադուլի մեջ է, որով նա իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից և  իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից:

Ակցիային մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները, պատգամավորները, ովքեր պահանջում էին անհապաղ դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին: Ակցիան ուղեկցվում էր հետևյալ կարգախոսներով.

  • Մեր սերնդի կարգախոսն է` ազատություն, արդարություն, արժանապատվություն
  • Հեղափոխությունից սարսափողներ, ազատության հաղթարշավը անկասելի է
  • Մենք բոլորս Տիգրան ենք
  • 37 թիվը չի կրկնվի
  • Ո՛չ ստալինյան օրենքներին
  • Չե°ք վախեցնի
  • Հայտարարություն`  վարձով է տրվում ազատ բանտախուց: Պատվերների համար դիմել նախագահական: Գինը` պայմանագրային
  • Ներքին օգտագործման դատարան
  • Փնտրվում է Տիգրան Փոստանջյանին մեղադրող հոդվածը
  • Արթուր Մկրտչյան, ձեզ վեր մի° դասեք օրենքից
  • Հարկերը` մեզնից, գործ սարքելը` ձեզնից
  • Համաներումից հետո թափուր բանտախցեր` նոր անմեղների համար
  • Հաշվեհարդար հայկական տարբերակով։
  • «Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը