Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին
Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստը նման էր վոլեյբոլի մրցախաղի, որում թիմերից մեկը ներկայանում է մեկ խաղացողով։
Պաշտպանության կողմն ամբողջ կազմով ներկայացել էր, իսկ մեղադրանքի կողմից ներկա էր միայն դատավորը։ Դատախազների չներկայանալը ոչ այլ ինչ էր, քան անհարգալից վերաբերմունք - միջնորդություն ունեին՝ թող գային, անձամբ հայտնեին։
Ինչ վերաբերում է դատարանի գործողություններին, ապա որևէ կերպ հասկանալի ու ընկալելի չէ չեղած հոդվածով ամբաստանվողների խափանման միջոցները վերացնելուց ձեռնպահ մնալը։
Դատախազների համար նախատեսված դատարկ աթոռները եռամյա այս ողջ ֆարսի խորհրդանիշներն էին - ունայնության սիմվոլները։

Կոտրած տաշտակի առաջ ոչ ոք չի ցանկանում նստել...
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից