Աշխարհ

30.03.2021 21:45


Մոնիկան «Միսս տիեզերք» մրցույթին կներկայանա Արցախի տարազով ու կարևոր հարցեր կբարձրացնի (լուսանկար)

Մոնիկան «Միսս տիեզերք» մրցույթին կներկայանա Արցախի տարազով ու կարևոր հարցեր կբարձրացնի (լուսանկար)

«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե միսս Մոնիկա Գրիգորյանը, որի թեկնածություն առաջադրել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։ Նրանք այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ խոսեցին մրցույթի նախապատրաստական աշխատանքների, դժվարությունների ու ակնկալիքների մասին։

Представительница Армении на конкурсе красоты Мисс Вселенная Моника Григорян «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներն օրեր առաջ հայտարարություն տարածեցին, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգված «Միսս տիեզերք 2020»–ը կայանալու է, իսկ մասնակից պետություններին էլ հնարավորություն տրվեց ազգային մրցույթ անցկացնելու փոխարեն միանգամից առաջադրել սեփական թեկնածուին։ Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 16-ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգում։ Հայաստանը ներկայացնող մասնակիցը կմեկնի Նյու Յորք, այնտեղ 10 օր կմասնակցի մրցույթի նախապատրաստական փուլին, որից հետո միայն կմեկնի Ֆլորիդա։

«Մոնիկա Գրիգորյանին թեկնածությունն առաջադրելու որոշումը եղել է իմը, բայց հիմնվել եմ հանրության կարծիքի վրա, քանի որ «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի առցանց քվեարկության ժամանակ հասկացա, թե հանրությունն ինչքան է հավանել Մոնիկային։ Բացի այդ, Մոնիկան տարեվերջին պատրաստվում է մեկնել մեկ այլ միջազգային մրցույթի և երկար ժամանակ է, ինչ նախապատրաստվում էր։ Այսօր Մոնիկան ամենապատրաստի թեկնածուն է»,–ասաց «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը։

Президент фонда Мисс Армения Гоар Арутюнян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (30 марта 2021). Еревaн

Այժմ ամենամեծ խնդիր այն է, որ դեսպանատները փակ են, և վիզա ստանալը գրեթե անհնար է, բայց Գոհարն անձամբ է դիմել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին և հույս ունի, որ վիզա ստանալը խնդիր չի լինի։ Չէ՞ որ այժմ բոլոր երկրներում կա նույն խնդիրը, բայց մարդիկ եթե այլ երկրներում վիզա ստանում են, ուրեմն Հայաստանում էլ պետք է ստանան։

Մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկան 21 տարեկան է, ծնունդով Վանաձորից, վերջին երկու տարիներին ապրում է Երևանում։ Սովորում է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներին։

Մոնիկայի խոսքով`ինքը մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ է ընդունել Գոհարի առաջարկը։

«Երբ մասնակցում էի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթին, ի սկզբանե անվստահ էի, շանսերս շատ ցածր էի գնահատում և չէի մտածում, որ որևէ տիտղոսի կարժանանամ։ Առցանց քվեարկությունից հետո հասկացա, որ ժողովուրդը սիրել է ինձ։ Այդպես սկսվեց իմ մոդելային կարիերան։ Այս տարիների ընթացքում համագործակցել եմ շատ դիզայներների հետ, նկարահանվել եմ տարբեր հոլովակներում։ Այս մրցույթից առաջ լարվածությունը կա, որովհետև պատրաստվելու ժամանակը շատ քիչ է, բայց փորձում ենք ամեն ինչին դրական տեսանկյունից նայել և հաճույքով աշխատել»,–ասաց Մոնիկան։

Представительница Армении на конкурсе красоты Мисс Вселенная Моника Григорян

Նրա խոսքով` մրցույթի բեմից շատ կարևոր հարցեր է բարձրացնելու, խոսելու է իր ծանր մանկությունից։

«Ես մեծացել եմ առանց հայրիկի, 10 տարեկան էի երբ նրան կորցրի։ Մայրս ստիպված էր արտագնա աշխատանքի մեկնել։ Ես շատ դժվարություններ եմ հաղթահարել։ Ուզում եմ խոսել արցախյան պատերազմի մասին, որը բազմաթիվ երեխաների ծնողազուրկ դարձրեց ու նրանք ստիպված են լինելու կյանքի հարվածներին միայնակ դիմակայել։ Ես մրցույթին ներկայանալու եմ նաև Արցախի տարազով։ Եթե հնարավորություն տան, ես կպատմեմ Արցախի մասին»,–ասաց նա։

Մրցույթի կազմակերպիչը կարևորում է, որ մեր հայրենակիցները սատարում են գեղեցկուհուն և սոցցանցերում բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրում։ Ինչ վերաբերվում է ծեծված`պլաստիկ վիրահատությունների թեմային (Մոնիկայի քիթը վիրահատված է), ապա Գոհարը շեշտեց, որ ըստ պայմանագրի` չկա նախապայման, որն արգելի պլաստիկ միջամտությունը։

Մեկ շաբաթ հետո «Միսս տիեզերք» մրցույթն առցանց քվեարկություն է լինելու, և հաղթողը կընդգրկվի մրցույթի լավագույն 21 մասնակիցների ցանկում։

Այս խորագրի վերջին նյութերը