Բարձր և կայուն բերք ստանալու համար անհրաժեշտ է աշնանացանն ու գարնանացանը ժամանակին և որակով կատարել։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի՝ իրենք միջոցառումների շարք են իրականացնում այս ուղղությամբ։
- Որպեսզի գյուղացիները կարողանան 34 000-ից 35 000 հա վրա ցանք իրականացնել՝ անհրաժեշտ է 120 000-ից 130 000 տոննա կարտոֆիլի տնկանյութ։ Այս առումով մենք ապահովված ենք, նույնիսկ և՛ կարտոֆիլի տնկանյութի, և՛ պարենային կարտոֆիլի ավելցուկ ունենք, բնականաբար, կարտոֆիլի ցանքատարածությունները կավելանան,-նշել է նա։ Այնինչ «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը «7 օր»-ի հետ զրույցում նշել էր, որ ցանքատարածությունները կրճատվել են, և կարտոֆիլի տնկանյութի մի հսկա պաշար մնացել է պահեստներում։
-Գյուղացին փող չունի, որ տնկանյութ գնի, իսկ կառավարությունը չի արձագանքում մեր դիմումներին,-նշել էր Հրաչ Բերբերյանը։
Պահեստներում կարտոֆիլի տնկանյութի առատությունը փոխնախարար Սամվել Գալստյանը բացատրվում է նաև մեկ այլ հանգամանքով. Վրաստանի հանրապետությունը ներկրման ծավալների հետ կապված, որոշակի արգելքներ է դրել։ Այդ պատճառով էլ մեր երկրից կարտոֆիլի արտահանումը արդեն 15 օր է դադարեցված է։
- Նրանք փակել են նաև Թուրքիայից ներկրվող կարտոֆիլի ճանապարհը։ Մենք բանակցում ենք, որ մեր երկրում ավել արտադրված տնկանյութի և պարենային կարտոֆիլի պաշարները արտահանվեն Վրաստան,-նշել է նա և հավելել, որ Վրաստանի համապատասխան ծառայությունների կողմից հայտարարվել է, թե իբր հայտնաբերվել է կարտոֆիլի ցեց, սակայն իրականում մեր հանրապետությունում այդ վնասատուից չկա։
-Բանակցությունները ընթացքի մեջ են և արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք,-հավելել է Սամվել Գալստյանը։
Մենք նույնիսկ կարտոֆիլի ավելցո՞ւկ ունենք

Հեղինե Հարությունյան