Հայաստանը կներկայացվի Վենետիկի Ժամանակակից արվեստի համաշխարհային 54-րդ Բիենալեում
Վենետիկի Բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր փառատոնն է, բոլորը ձգտում են հնարավորին չափ լավ ներկայացնել իրենց երկիրը: Պետք է կարողանաս օրիգինալ, հետաքրքիր ու յուրահատուկ բան ասել այդ ոլորտում, որը հետաքրքիր կլինի նաև աշխարհի համար: Եվ եթե նկարիչը նոր խոսք է ասում ժամանակակից արվեստում, և այն ընդունվում է այլ ազգերի կողմից, դա նշանակում է, որ մեր տաղավարը հաջողություն է ունեցել: Ես հավատում եմ, որ կկարողանանք գրավել օտարերկրացիների ուշադրությունը, քանի որ ընտրված են հետաքրքիր կոնցեպտուալ այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը և Գրիգոր Խաչատրյանը»,-ասում է հայկական տաղավարի կազմակերպիչները:
Կուրատոր Ռուբեն Արևշատյանի խոսքով, ընտրված նկարիչները, ապրելով հետխորհրդային հանկարծակի փոփոխության` փլուզման և խզման տարիներին, փորձ են անում իրենց անձնական ապրումները մոդեռնիզմի ճգնաժամի վերաբերյալ արտահայտել արվեստի լեզվով: Նրա կարծիքով, համընդհանուրի և միակի կոնֆլիկտը ժամանակակից աշխարհի ամենաարդի դիսկուրսներից մեկն է:
Կուրատորական խմբի անդամներից Նազարեթ Կարոյանն էլ լրացրել է, թե իրենք ընտրել են այնպիսի աշխատանքներ, որոնք ներկայացնում են երեք սերունդ` ելնելով նրանց աշխատանքների ներքին դրամատուրգիայից: Մհեր Ազատյանն իր աշխատանքներում ներկայացնում է անկախ Հայաստանի նկարիչների առաջին սերունդը, Աստղիկ Մելքոնյանը` երկրորդը, իսկ հայոց ավանգարդներից Գրիգոր Խաչատրյանը` երրորդը:
«Այսպիսով 54-րդ բիենալեն կդառնա շրջադարձային հայկական ժամանակակից արվեստի համար, և Հայաստանը կներկայացնի աննախադեպ հետաքրքիր նախագիծ», - համոզված է հայկական տաղավարի կոմիսար Վ.Մնացականյանը:
2011-ի` 54-րդ բիենալեն կմեկնարկի հունիսի 3-ին ու կշարունակվի մինչև նոյեմբեր: Այն կրելու է «ILLUMInations » խորագիրը:
Հայաստանի քաղաքական և մշակութային շրջանակներում ծայր առած քննարկումները ուրվագծում են հանրային գիտակցության մեջ առկա հիմնարար մի երկընտրանք: Ընդունելով հանդերձ՝ համաշխարհայնացման գործընթացներին ինտեգրվելու անխուսափելիությունը որպես արդիականացման պայման, միաժամանակ, այդ գիտակցությունը առաջ է քաշում հակադիր մի պահանջ. նման ինտեգրումից «մեր ինքնությունը» պիտի չփոխվի: Լինենք ուրիշի հետ՝ առանց, այդ ընթացքում, դառնալու ուրիշ, արդիանալ՝ մնալով նույնը։
Համընդհանուրի և եզակիի միջև այս լարումը անտեսել չի կարող նաև Հայաստանի ժամանակակից արվեստը: Դիմագրավելով հանդերձ այդ լարումը` արվեստագետները չեն «բռնվում» նրա ստեղծած դաշտում, նրանք չեն «ձգվում» դեպի դրա բևեռները, այլ «պոկվում» են այդ երկընտրանքի առաջարկած հարթությունից՝ առանց վերջինից իրապես բաժանվելու։ «Պոկվելու» այս գործողությունը ամբողջանում է մի յուրահատուկ արվեստային ձևաչափի՝ ձեռնարկիմեջ։ Ձեռնարկը արվեստագետների եզակի ջանքը, անհատական փորձը միավորում է մարդկային մտածողության ընդհանրական մոդելների, կոլեկտիվ գիտելիքի հետ:
Յուրաքանչյուր ձեռնարկ ծնվում է անելանելիությունից դուրս գալու եզակի ջանքից և վերաճում՝ արդյունքի հասնելու ուղին ընդհանուր մոդել դարձնելու ներհայտ առաջարկի: Կարիքից դրդված եզակի ջանքն այսպիսով ինքնաառաջադրվում է իբրև նոր համընդհանրության ենթակա: Այս ենթակայի առանձնահատկությունն այն է, որ իր մեջ ներառում է իր իսկ պակասը՝ իրեն ծնող կարիքը: Ներկայացվող արվեստագետները ելնում են հետխորհրդային Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական վայրիվերումներից: Բայց ունիվերսալության հանդեպ հավատից ելնելով, այս կոնկրետ խնդիրներին դիմագրավելու եզակի ջանքը մոդելավորվում է այնպես, որ նույնանա համընդհանուր ազատագրության հնարավորության հետ:
Հայաստանը կներկայացվի Վենետիկի Ժամանակակից արվեստի համաշխարհային 54-րդ Բիենալեում
Վենետիկի Բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր փառատոնն է, բոլորը ձգտում են հնարավորին չափ լավ ներկայացնել իրենց երկիրը: Պետք է կարողանաս օրիգինալ, հետաքրքիր ու յուրահատուկ բան ասել այդ ոլորտում, որը հետաքրքիր կլինի նաև աշխարհի համար: Եվ եթե նկարիչը նոր խոսք է ասում ժամանակակից արվեստում, և այն ընդունվում է այլ ազգերի կողմից, դա նշանակում է, որ մեր տաղավարը հաջողություն է ունեցել: Ես հավատում եմ, որ կկարողանանք գրավել օտարերկրացիների ուշադրությունը, քանի որ ընտրված են հետաքրքիր կոնցեպտուալ այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը և Գրիգոր Խաչատրյանը»,-ասում է հայկական տաղավարի կազմակերպիչները:
Կուրատոր Ռուբեն Արևշատյանի խոսքով, ընտրված նկարիչները, ապրելով հետխորհրդային հանկարծակի փոփոխության` փլուզման և խզման տարիներին, փորձ են անում իրենց անձնական ապրումները մոդեռնիզմի ճգնաժամի վերաբերյալ արտահայտել արվեստի լեզվով: Նրա կարծիքով, համընդհանուրի և միակի կոնֆլիկտը ժամանակակից աշխարհի ամենաարդի դիսկուրսներից մեկն է: Կուրատորական խմբի անդամներից Նազարեթ Կարոյանն էլ լրացրել է, թե իրենք ընտրել են այնպիսի աշխատանքներ, որոնք ներկայացնում են երեք սերունդ` ելնելով նրանց աշխատանքների ներքին դրամատուրգիայից: Մհեր Ազատյանն իր աշխատանքներում ներկայացնում է անկախ Հայաստանի նկարիչների առաջին սերունդը, Աստղիկ Մելքոնյանը` երկրորդը, իսկ հայոց ավանգարդներից Գրիգոր Խաչատրյանը` երրորդը:
«Այսպիսով 54-րդ բիենալեն կդառնա շրջադարձային հայկական ժամանակակից արվեստի համար, և Հայաստանը կներկայացնի աննախադեպ հետաքրքիր նախագիծ», - համոզված է հայկական տաղավարի կոմիսար Վ.Մնացականյանը: 2011-ի` 54-րդ բիենալեն կմեկնարկի հունիսի 3-ին ու կշարունակվի մինչև նոյեմբեր: Այն կրելու է «ILLUMInations » խորագիրը:
Հայաստանի քաղաքական և մշակութային շրջանակներում ծայր առած քննարկումները ուրվագծում են հանրային գիտակցության մեջ առկա հիմնարար մի երկընտրանք: Ընդունելով հանդերձ՝ համաշխարհայնացման գործընթացներին ինտեգրվելու անխուսափելիությունը որպես արդիականացման պայման, միաժամանակ, այդ գիտակցությունը առաջ է քաշում հակադիր մի պահանջ. նման ինտեգրումից «մեր ինքնությունը» պիտի չփոխվի: Լինենք ուրիշի հետ՝ առանց, այդ ընթացքում, դառնալու ուրիշ, արդիանալ՝ մնալով նույնը։ Համընդհանուրի և եզակիի միջև այս լարումը անտեսել չի կարող նաև Հայաստանի ժամանակակից արվեստը: Դիմագրավելով հանդերձ այդ լարումը` արվեստագետները չեն «բռնվում» նրա ստեղծած դաշտում, նրանք չեն «ձգվում» դեպի դրա բևեռները, այլ «պոկվում» են այդ երկընտրանքի առաջարկած հարթությունից՝ առանց վերջինից իրապես բաժանվելու։ «Պոկվելու» այս գործողությունը ամբողջանում է մի յուրահատուկ արվեստային ձևաչափի՝ ձեռնարկի մեջ։ Ձեռնարկը արվեստագետների եզակի ջանքը, անհատական փորձը միավորում է մարդկային մտածողության ընդհանրական մոդելների, կոլեկտիվ գիտելիքի հետ: Յուրաքանչյուր ձեռնարկ ծնվում է անելանելիությունից դուրս գալու եզակի ջանքից և վերաճում՝ արդյունքի հասնելու ուղին ընդհանուր մոդել դարձնելու ներհայտ առաջարկի: Կարիքից դրդված եզակի ջանքն այսպիսով ինքնաառաջադրվում է իբրև նոր համընդհանրության ենթակա: Այս ենթակայի առանձնահատկությունն այն է, որ իր մեջ ներառում է իր իսկ պակասը՝ իրեն ծնող կարիքը: Ներկայացվող արվեստագետները ելնում են հետխորհրդային Հայաստանի սոցիալական, տնտեսական և քաղաքական վայրիվերումներից: Բայց ունիվերսալության հանդեպ հավատից ելնելով, այս կոնկրետ խնդիրներին դիմագրավելու եզակի ջանքը մոդելավորվում է այնպես, որ նույնանա համընդհանուր ազատագրության հնարավորության հետ: