Ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակչի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական տարածք
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի վրա։ Հայտնի GPS-յան գծագրումով գոմերից մի քանի մետր այն կողմ արդեն դիրքավորված թուրքն է։ Ուրբաթ օրը ադրբեջանցիները գողացել են Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական Սեյթազ գյուղ։ Անասունների հետքերով ֆերմերի որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գյուղը, որտեղ ասել են՝ հա, կտանք ձեր անասուններին ու էդպես էլ մինչ օրս չեն վերադարձրել։
Թուրքի հետ նոր խաղաղասիրական դոկտրին մշակող իշխանության Սյունիքի մարզպետարանից Գավրուշին ասել են՝ հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք։
Այսինքն, իրենք առ ոչինչ են, ու իրենց միակ գործառնական հույսը ռուս խաղաղապահն է։
Այդ ֆերման շուռնուխցի Գավրուշի մեծ ընտանիքի ապրուստն էր, որը թուրքը տարել է։
Բայց, կարեւորը՝ մենք այլեւս թուրքի հանդեպ մեր թշնամական դիտակետը պիտի փոխենք։
Հիմա ես չգիտեմ՝ Սյունիքի մարզպետը եւս գելխեղդ է, թե՝ ոչ, բայց հուսամ գոնե կփորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել շուռնուխցի ֆերմերին օգնելու համար։
Եւ քանի որ իշխանական գելխեղդները առանձնապես հավատ չեն ներշնչում, դիմել եմ նաեւ Ռուսլան Մուրադովին։
Ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակչի 13 մայր կովերն ու քշել դեպի ադրբեջանական տարածք