Որոշ օրիգինալ ուղեղներ կշտամբում են Թուրքիայի դրոշը վառողներին, իսկ ես այդ օրիգինալներին ուզում եմ ասել` տղե՛րք, դուք ե՞րբ հասցրիք թրքանալ
Որոշ օրիգինալ ուղեղներ կշտամբում են Թուրքիայի դրոշը վառողներին, իսկ ես այդ օրիգինալներին ուզում եմ ասել` տղե՛րք, դուք ե՞րբ հասցրիք թրքանալ:
Թուրքիայի դրոշը պետք է վառել անդադար, առավոտից-երեկո, ամեն օր, ուտելուց առաջ և ուտելուց հետո, քնելուց առաջ և արթնանալուց հետո:
Թուրքիայից պետք է լինել պահանջատեր, ամենօրյա ռեժիմով պետք է պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը և բարձրաձայնել աշխարհով մեկ, որ Թուրքիան օկուպացրել է հայոց հողերը և Արարատ լեռը:
Տղե՛րք, մարմնավաճառությունից մեծ մեղքեր են հողավաճառությունը և հոգեվաճառությունը, մի՛ արեք, ուղղակի մի՛ արեք: Եթե դուք փող ունեք թուրքերից ստանալու կամ արդեն ստացել եք, դա ձեր սերունդների բկին է մնալու, ձեր երեխաներն ու թոռները հաստատ դա չեն վայելելու:
Հաշվի առնելով պետական մակարդակով տարվող պրոթուրքական քարոզը, ես հիմա ունեմ բոլոր հիմքերը մտածելու, որ սրանք Հայաստանը տանում են մտցնելու Թուրքիայի կազմ: Եվ որոշակի զանգված կա, որ ուրախությամբ կապրի թուրքի սմբակի տակ, միայն թե ՀՀ-ում նախկին իշխանությունների վերադարձ չլինի:
Որոշ օրիգինալ ուղեղներ կշտամբում են Թուրքիայի դրոշը վառողներին, իսկ ես այդ օրիգինալներին ուզում եմ ասել` տղե՛րք, դուք ե՞րբ հասցրիք թրքանալ