Աշխարհ

30.03.2021 10:40


Ռուսաստանցի միլիոնատեր Վալերի Բաղդասարովն ինքնասպանություն է գործել

Ռուսաստանցի միլիոնատեր Վալերի Բաղդասարովն ինքնասպանություն է գործել

Մոսկովյան մետրոյում զոհվել է միլիոնատեր, «Ալսիկո» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Բաղդասարովը: Դա տեղի է ունեցել դեռևս մարտի 21-ին, բայց զոհվածի ինքնությունը պարզվել է միայն հիմա, հայտնում է «5-րդ ալիքը»:

Պատահարը տեղի է ունեցել մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում. 72-ամյա բիզնեսմենը ռելսերին է հայտնվել գնացքի ժամանման պահին: Մեքենավարը արտակարգ արգելակում է կիրառել, բայց տղամարդուն փրկել չի հաջողվել: Նրա մոտ եղել է հետմահու գրություն, որի բովանդակությունը, սակայն, չի բացահայտվում, փոխանցում է Lenta-ն:

«Երբ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին հաջողվել է մտնել շարժակազմի տակ, նրանք հայտնաբերել են մահացած 72-ամյա բիզնեսմեն Վալերի Բաղդասարովի մարմինը: Գնացքի անիվները բառացիորեն կտրել էին տղամարդու գլուխը: Նման հանգամանքներում նա ողջ մնալու ոչ մի հնարավորություն չուներ»,-«Կոմսոմոլսկայա պրավդան» փոխանցել է իրավապահ մարմիններում աղբյուրի խոսքը: Ինչո՞ւ է ձեռնարկատերը իջել մետրո և ինչպիսի հանգամանքներում է հայտնվել ռելսերի վրա՝ կպարզի քննությունը:

Բաղդասարովի ստեղծած «Ալսիկոն» զբաղվում էր արտադրական ամբողջական ցիկլով՝ թողարկելով բույսերի պաշտպանության միջոցներ և ցեոլիտից արտադրանք:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը