Կարծիք

29.03.2021 18:02


Պատերազմից ընդամենը հաշված ամիսներ անց, մեզ նորից համոզում են, որ թուրքերի հետ պետք է խաղաղ ապրենք, փոխենք մեր մոտեցումները, թշնամի չհամարենք նրանց

Պատերազմից ընդամենը հաշված ամիսներ անց, մեզ նորից համոզում են, որ թուրքերի հետ պետք է խաղաղ ապրենք, փոխենք մեր մոտեցումները, թշնամի չհամարենք նրանց
2013 թվականի մարտին «Նոյյան Տապան» թերթում մի ուշագրավ հարցազրույց տպագրվեց, որի գլխավոր հերոսն էր պաշտոնաթող գեներալ-մայոր Ռոման Հարությունովն էր։ Իր հարցազրույցի ժամանակ Հարությունովը՝ պատմելով Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության մասին, մի ուշագրավ միտք արտահայտեց, պատասխանելով այն հարցին, թե ինչու հայերը չկարողացան ինքնապաշտպանություն կազմակերպել։
«Всему виной наша беспечность, даже зная, что азербайджанцы готовят резню, армяне не смогли организовать защиту своих семей», - ասաց նա` նշելով, որ նրա քույրը, ով բնակվում էր Սունգայիթում, դեռ 1987 թվականին զգուշացնում էր, որ ադրբեջանցիները պատրաստվում են ոչնչացնել հայերին, բայց նրան լսող չկար։
Արությունովը նաև նշեց, որ Ադրբեջանում հիստերիան այնպիսի գագաթնակետի է հասել, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ ադրբեջանցիների համար մեկ թշնամին հայերն են, և որ նման իրավիճակում Արցախի խաղաղ բնակչության դեմ նոր պատերազմ կարող է սկսվել։
Անհոգությունը․․․․
Եկավ 2018 թիվը, մենք ականատես եղանք «խաղաղասիրության» լայնամասշտաբ քարոզի, նորեկած իշխանությունները մեզ ծաղկեփնջերով համոզում էին մեզ, որ «Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողնում», որ մեր երեխաներն «Արցախում զոհվում էին հանուն ոչնչի» և որ մենք պետք է պատրաստվենք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելուն։ Իսկ դրան զուգահեռ Ադրբեջանից հնչում էին հայատյաց, ռազմատենչ հայտարություններ։
Իսկ հետո եկավ 2020 թիվը, մեզ՝ հայերիս, այրեցին ֆոսֆորային զենքով, սպանեցին կասետային ռումբերով, անօդաչու սարքերով, քանդեցին ու պղծեցին մեր եկեղեցիները, ծաղրի առարկա դարձրեցին մեր կանանց, տանջամահ արեցին մեր տարեցներին, իսկ մեր մայրերն ու հայրերն անգամ չկարողացան գտնել իրենց երեխաների ամբողջական մարմինները։
Եվ այսօր, 2021 թվականին, պատերազմից ընդամենը հաշված ամիսներ անց, մեզ նորից համոզում են, որ թուրքերի հետ պետք է խաղաղ ապրենք, փոխենք մեր մոտեցումները, թշնամի չհամարենք նրանց։ Կրկնում եմ, դաժան, ռազմական հանցագործություններով լի պատերազմից ընդամենը հաշված ամիսներ անց։
Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչու՞ են նրանք՝ անտեսելով պատմության դաժան դասերը, նորից փորձում տանել մեզ ցեղասպանվելու ճանապարհով, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում։ Եվ ինչու՞ են մեր ինքնապաշտպանական բնազդներն անջատված ու մենք հանդուրժում ենք նման անձնավորություններին, ավելին, թողնում, որ նրանք մեզ ղեկավարեն։
Անհոգություն․․․․որը մահաբեր է։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը