Լրահոս

30.05.2011 15:29


Խորհրդարանում քվեարկության կոճակները լավ չե՞ն աշխատում

Խորհրդարանում քվեարկության կոճակները լավ չե՞ն աշխատում

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասուլիս է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Լրագրողի այն հարցին, թե ինչու է կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ–ի առաջարկին կոալիցիայի ընդամենը 13 ներկայացուցիչ դեմ քվեարկել, Էդուարդ Շարմազանովն ասել է, թե ՀՀԿ–ի նպատակը այդ առաջարկությունը չանցկացնելն էր, որը և չանցավ, իսկ հետո հավելել է, որ պատճառը տեխնիկական էր, և շատ կոճակներ չեն աշխատել։

Բանախոսը նշել է, թե այդ առաջարկությունը երեք անգամ է քվեարկվել, և առաջին երկու դեպքերում իր կոճակը նույնպես չի աշխատել, սակայն երրորդ փորձից ինքը դեմ է արտահայտվել այդ առաջարկին։

Մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի ելույթում այսօրվա ծանր վիճակի պատասխանատվությունը նախորդ կառավարության վրա գցելուն ուղղված միտումը՝ ասել է, թե դա ուղղակի թյուրընբռնման հետևանք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը