Լրահոս

30.05.2011 15:25


Տնտեսագետ. «Չի կարելի ղումար խաղալ կենսաթոշակառուների փողերով»

Տնտեսագետ. «Չի կարելի ղումար խաղալ կենսաթոշակառուների փողերով»

Մայիսի 30–ին «Հայելի» ակումբում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շուրջ բանավիճել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ու տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Թ. Մանասերյանը մասնավորապես նշել է, որ բարեփոխումներին ուղղված օրինագծի առավել խոցելի կողմը հատկապես այն դրույթն է, որի համաձայն կենսաթոշակային կուտակային համակարգին անցնելու պայմաններում ռեսուրսները կարող են տրամադրվել մասնավոր ներդրումային կազմակերպությունների, որոնց սնանկացման դեպքում պետությունը պատասխանատվություն չի կրում։

Սա, բնականաբար, անընդունելի է։ Հիշեցնեմ, որ նախագահը հենց այդ կետի պատճառով է հետ վերադարձրել օրինագիծը` համարելով դա անընդունելի։ Չի կարելի թույլ տալ ռիսկի դիմել, կոպիտ ասած` ղումար խաղալ կենսաթոշակառուների փողերով,–ասել է Թ. Մանասերյանը։

Սնանկացման գաղափար օրենքում չկա։ Սրա պատասխանատուն հանդիսանում են և՛ ԿԲ–ն, և՛ կառավարությունը։ Սկզբունքները, որոնք նշվում  են պարոն Մանասերյանի կողմից, փոխվել են, և մենք օրենքն ընդունել ենք բացարձակ այլ սկզբունքով,–հակադարձել է Հակոբ Հակոբյանը։

Նա նաև ընդգծել է, որ հիմնադրամի կառավարիչը չի կարող դրա գումարները ներդնել ցանկացած նախագծի մեջ, որը չի երաշխավորվում կամ չի համապատասխանում կառավարության ու ԿԲ–ի կողմից հաստատված չափանիշներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը