Հռոմի պապը խոստովանել է, որ նացիստական կազմակերպության անդամ է եղել
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ը խոստովանել է, որ դեռահասության տարիքում ընդգրկված է եղել նացիստների «Հիտլերյուգենտ» երիտասարադական կազմակերպության մեջ։ «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապն ընդգծել է, որ կազմակերպությանն անդամագրվել իրեն ստիպել են։ Այս մասին նա պատմել է Գերմանիայից ժամանած բարձրաստիճան կաթոլիկների հետ հանդիպման ժամանակ։
Բենեդիկտոս XVI–ը խոստովանել է, որ այդ կազմակերպությանն անդամագրվելն իր կյանքի ամենամութ ժամանակաշրջաններից է եղել։ Գերմանիայում ծնված Հռոմի պապն ավելացրել է նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում թվում էր, թե մայրացամաքային Եվրոպան կմնա Հիտլերի իշխանության ներքո, և այդ իշխանությունը սպառնում էր նաև քրիստոնեությանը։