Լրահոս

30.05.2011 15:05


ՀՀԿ մամլո խոսնակի կարծիքով՝ ԲՀԿ–ը չի խախտում կոալիցիոն հուշագիրը

ՀՀԿ մամլո խոսնակի կարծիքով՝ ԲՀԿ–ը չի խախտում կոալիցիոն հուշագիրը

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է լրագրողների հետ։ Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե իրենք առանձին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ Շարմազանովն ասել է.

–Մրցապայքար՝ չի նշանակում, թե բոլորը պետք է գնան մեկ ցուցակով։–Ու ավելացրել է,–ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ Բարգավաճ Հայաստանը, ինքն է որոշում ինչպիսի մարտավարությամբ առաջ շարժվել: Դա քաղաքական ուժի իրավունքն է։

Իսկ այն հարցին, թե դա արդյոք չի՞ նշանակում, որ ԲՀԿ–ն շեղվում է կոալիցիոն հուշագրից, ՀՀԿ մամլո խոսնակը պատասխանել է. «Չեմ կարծում, որ խախտում է. եթե հուշագրից հետ կանգնած լինեին, ապա կոալիցիայում չէին լինի»։

Ինչ վերաբերում ՀՀԿ–ին, Շարմազանովի խոսքերով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերը ՀՀԿ-ն կքննարկի ուշ աշնանը, երբ կլինի  կուսակցության համագումարը:

–Մեր օրակարգում դեռևս խորհրդարանական ընտրությունների գնալու ձևաչափը որոշված չէ և քննարկված էլ չէ,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը