Ինչի՞ շուրջ կարող են բանակցել ՀԱԿ–ն ու իշխանությունը
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք արտահերթ ընտրություններ հնարավո՞ր են, դրանց հավանականությունը բացառել է.
–Արտահերթ ընտրությունների հավանականություն մեր երկրում ես չեմ տեսնում, քաղաքական որևէ դրդապատճառ չեմ տեսնում, ավելին՝ դրա համար չեմ տեսնում իրավական որևէ պատճառ։
Բանախոսը անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչը կարող է դառնալ ՀԱԿ–իշխանություն երկխոսության առարկան, երբ ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, թե իշխանությունների հետ բանակցելու են միայն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ իշխանությունները ՀԱԿ–ի հետ կարող են բանակցել միայն երկրի առջև կանգնած կարևորագույն հարցերի շուրջ։

7or.am