Կարծիք

29.03.2021 10:47


Ձեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից

Ձեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից

Ձեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից (սա վերաբերում է նաև նախկինում ցեղասպանագիտությունը սեփականաշնորհածներին, որոնց անտեղի վստահել են, մինչդեռ՝ Աստծոն է հայտնի, թե այդ ինչ շահ էր նրանց համար այդ ծանր թեման գրավիչ դարձրել)։

Առնվազն նկատի ունեցեք, որ զոհերը Սրբադասված են և որևէ մեկին բարոյական իրավունք տրված չէ անտեսելու այս փաստը։ Մյուս կողմից, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Հայ֊թուրքական» արձանագրություններին, մեկընդմիշտ արձանագրել է, որ Հայոց Ցեղասպանությունը պատմաբանների քննարկման և հաշտության թեմա չէ՝ մոռացեք։

Իսկ թրքասերներին առաջարկում եմ բացատրել, թե մեր «բարեկամ» թուրքերը ի՞նչ նպատակով էին ահաբեկչական խմբավորումներ կենտրոնացրել 44֊օրյա պատերազմի օրերին, ինչքա՞ն խաղաղ բնակիչներ են բնաջնջել և երբևէ Էրդողանը և Ալիևը հռչակվելո՞ւ են մարդասպաններ...

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը