Լրահոս

30.05.2011 14:41


Ռուբեն Հախվերդյանը հայկական կոնյակի ու Հրանտ Բագրատյանի մասին

Ռուբեն Հախվերդյանը հայկական կոնյակի ու Հրանտ Բագրատյանի մասին

«Ամեն ոք իրավունք ունի կարծիք հայտնելու` այդ թվում խմիչքի մասին: Եթե նախկին վարչապետ Հ. Բագրատյանը խոսում է կոնյակի որակից ու հայկական կոնյակի ճակատագրից, ապա ես իրավունք ունեմ հիշեցնելու, թե ժամանակին Ալեքսան Մատվեյիչը քանի-քանի անգամ ասել էր, թե անկախության սկզբնական տարիներին քանի դեկալիտր կոնյակ է գողացվել կոնյակի գործարանից: Իսկ Մատվեյիչը պատահական մարդ չէր: Կարող եմ հիշեցնել նաև ժողովրդի մեջ տարածված այն պատմությունները, որ 90-ականների կառավարության որոշ նախարարներ և պաշտոնյաներ անբարոյական կանանց էին տանում կոնյակի գործարանի մառաններ և «վայելում» հայկական բրենդը»:

Այսպես մեկնաբանեց հայկական կոնյակի թեմայով լրատվամիջոցներից մեկի և Հ. Բագրատյանի համատեղ վերլուծությունը երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը