Կարծիք

28.03.2021 08:33


Ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել և հուսալքել

Ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել և հուսալքել

Հինգերորդ դարասկզբին ընդամենը երեք մարդ՝ սուրբ Մեսրոպը, սուրբ Սահակը և Վռամշապուհ արքան մեր այբուբենի գյուտով և հայկական դպրոցների հիմնադրմամբ ապահովեցին մեր հետագա գոյությունը ոչ միայն որպես էթնիկական հանրույթ, այլ նաև հայկական քաղաքակրթություն և մշակույթ։

Դարեր անց նույն այդ այբուբենով հեռավոր Հնդկաստանում մշակվեց Հայաստանի պետականության վերստեղծման ծրագիրը, իսկ նույնքան հեռավոր Սուրբ Ղազար կղզում դրվեցին մեր ազգային զարթոնքի գաղափարական հիմքերը։

Հիմա ինչ-որ մի խումբ, որի «տեսլականը» թուրքի հետ «խառը կանաչի առնել-ծախելն է», ցանկանում է մեր ազգային իղձերից մեզ կտրել և հուսալքել:

Անմիտ են նման «տեսլական» ունեցողները՝ պատմության կողմից լիակատար մոռացության մատնվող, քանզի այբուբենը ոչ թե առևտրի, այլ մեր ապագա ինքնության երաշխավորն էր, «Աշխարհացույցը»՝ ապագա Հայաստանի քարտեզը, «Որոգայթ փառացը»՝ ապագա Հայաստանի սահմանադրությունը, «Հուշիկք հայրենյաց Հայոցը»՝ ապագա Հայաստանի ազատագրության փառաբանումը, և ոչ ոք չի հիշում դրանց ստեղծման ժամանակ թշնամու հետ առևտուր տենչացողներին։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը