Լրահոս

30.05.2011 14:04


ՀՀԿ խոսնակի կարծիքով այս տարվա քաղաքական գարունը թեժ էր, բայց կառուցողական

ՀՀԿ խոսնակի կարծիքով այս տարվա քաղաքական գարունը թեժ էր, բայց կառուցողական

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այս տարվա գարունը նա անվանել է թեժ՝ քաղաքական իմաստով, բայց կառուցողական և համերաշխության գործունեությանը միտված։

–2011–ի գարունը շահեկանորեն տարբերվեց վերջին շրջանի քաղաքական գարուններից նրանով, որ այստեղ և՛ ընդդիմությունը (լինի խորհրդարանական, թե արտախորհրդական), և՛ իշխանությունը մեծ ջանքեր գործադրեցին Հայաստանում երկխոսության, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ,–ասել է բանախոսը։

Այս առումով ՀՀԿ մամլո խոսնակը կարևորել է դեռևս ապրիլի 27-ին նախագահ Սարգսյանի հանիպումը լրագրողների հետ, որտեղ նախագահը նշել է, որ, որպես քաղաքական իշխանության ղեկավար, պատրաստակամ է իրականացնելու քայլեր, որոնք ուղղված կլինեն երկրում քաղաքական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը:

Էդ. Շարմազանովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ս. Սարգսյանի կառավարման ընթացքում արդեն երկրորդ անգամ է համաներում իրականացվում։

Նա նկատել է, որ, ի տարբերություն նախկին շրջանի, իշխանության կայացմանն ուղղված քայլերը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը դրական են գնահատել նաև արտախորհրդարանական գործընկերները.

–Առաջին նախագահը դրական գնահատեց այս փուլը՝ համարելով, որ ընթանում է բաց երկխոսություն, ավելին՝ նշելով, որ այն չպետք է ընդհատվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը