Կարծիք

27.03.2021 18:02


Իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից

Իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից

Դատախազությունը հրաժարվեց ՍԴ երեկվա որոշումը մեկնաբանելուց՝ ասելով, որ այն կմեկնաբանի դրա տեքստին ծանոթանալուց հետո: Եվ դա այն դեպքում, երբ նրանք գիտեին ՍԴ ներկայացված դիմումների բովանդակությունը, այդ դիմումների դեմ ներկայացված առարկությունների բովանդակությունը, այդ գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը:

Սա պրոֆեսիոնալ մոտեցում է. կատեգորիկ գնահատականներ չտալ մի բանի, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չունես:

Սակայն, այդ նույն որոշման մասին երեկվանից կատեգորիկ կարծիքներ են գրում ու տարածում որոշ մարդիկ, ովքեր անգամ տեղյակ չեն, թե ինչ դիմումներ են քննարկվել ՍԴ-ի կողմից, ինչ առարկություններ են եղել այդ դիմումների վերաբերյալ, ինչ խորհրդատվական կարծիքներ են եղել: Իրավիճակն էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ իմանում ես, որ այդ կարծիքները վերաբերում են մի որոշման, որի ամբողջական տեքստը դեռևս չի էլ հրապարակվել և դեռևս կողմերից ոչ մեկը չի ստացել:

Եվ իրավիճակը կրկնակի անգամ տարօրինակ է դառնում, երբ այդպիսի վերլուծություններ են արվում մասնագիտությամբ իրավաբանների կողմից: Ձեզ ձեր ավագ գործընկերները չե՞ն սովորեցրել, որ գործի վերաբերյալ կարծիք չի կարելի կազմել (առավելևս՝ կարծիք հայտնել)՝ նախքան բոլոր նյութերն ուսումնասիրելը։

Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը