Լրահոս

30.05.2011 13:51


ՀՀԿ–ական պատգամավոր. «Հանրահավաքներին մեր հայրենակիցների մի զգալի հատվածը սոցիալական դրությունից ելնելով է գնում»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Հանրահավաքներին մեր հայրենակիցների մի զգալի հատվածը սոցիալական դրությունից ելնելով է գնում»

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների կողմից հասարակությանն անընդհատ վստահեցնելը, որ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի, ուղղակի հանրահավաքին մարդաշատություն ապահովելու համար է արվում։

–Բայց պետք է ասել, որ այդ հանրահավաքներին մեր հայրենակիցների մի զգալի հատվածը սոցիալական դրությունից ելնելով է գնում, այլ ոչ թե այս կամ այն ընդդիմադիր թևը ներկայացնող առաջնորդին որպես կուռք աջակցելու համար։ Իսկ երբեմն վայ ընդդիմադիր գործիչները կուրծք ծեծելով ասում են՝ քանի հազարանոց հանրահավաք ապահովեցինք, և այս ժողովուրդը, ինչպես հավատացյալները, երկրպագում են իրենց առաջնորդներին,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։–Հայ իրականության մեջ ընդդիմադիր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը, ցավոք, միայն սև գույներով, իշխանության հրաժարականը պահանջելով են փորձում ցույց տալ իրենց ընդգծված ընդդիմադիր լինելը, որը ես համարում եմ՝ ճիշտ չէ, որովհետև եթե կա արտահերթ ընտրությունների պահանջ, ուրեմն պետք է լինեն նաև դրանց փաստարկները։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքական դաշտում այն լարված մթնոլորտը կամ արտահերթ ընտրությունների տրամադրությունը չկա, և ժամանակի առումով էլ ճիշտ չէ, որովհետև մեկ տարուց էլ պակաս է մնացել հերթական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը