«Ֆեյսբուք»-ը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի օգտահաշիվը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտահաշիվը, քանի որ նա խախտել է սոցիալական ցանցի քաղաքականությունը՝ իր էջում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին ասել է ընկերության խոսնակը:
Մադուրոն հունվարին ներկայացրել էր մի դեղամիջոց, որը, ըստ նրա, վերացնում է կորոնավիրուսը՝ առանց կողմնակի ազդեցությունների: Մինչդեռ բժիշկները հայտնել են, որ նրա այս հայտարարությունը որևէ գիտական հիմք չունի:
«Ֆեյսբուք»-ը որոշում է կայացրել հեռացնել Մադուրոյի կողմից հրապարակված այդ տեսանյութը: «Մենք հետևում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին, որն էլ հայտնում է, որ ներկայում չկա մի դեղամիջոց, որը կբուժի վիրուսը: Մեր կանոնները պարբերաբար խախտելու համար մենք նաև սառեցնում ենք էջը 30 օրով, որի ընթացքում օգտատերը կկարողանա միայն կարդալ»,-ասել է «Ֆեյսբուք»-ի խոսնակը՝ նշելով, որ էջում այլ գործողություններ 30 օր չեն կարող արվել:
Վենեսուելայում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսի 154 հազար 905 դեպք, 1543-ը մահացել են: Ընդդիմությունը նշում է, որ իրականում վարակվածների թիվը շատ ավելին է, սակայն չեն արվում բավարար չափով թեստավորումներ: