Լրահոս

30.05.2011 12:00


Ռուբեն Թորոսյանը Սերժ Սարգսյանին՝ «Ինչու՞ ես այդչափ անհանգստացած»

ՀՀ  Նախագահի  նստավայր

Պարոն  Ս. Սարգսյանին

Հարգելի  Սերժ  Ազատի,

մեր  ժողովրդի  զարդերից  մեկը` «Գոհարը», մայիսի  28-ին, եզակի  համերգ  պարգևեց Ազատության  հրապարակում:

Ցավոք, եզակի  էր  նաև, վերջինումս  տեղադրված,  տեղին    և  նպատակին  անհարիր,   3500-տեղանոց  «էլիտար» տրիբունան, որը  20-ապատիկ  անգամ  սահմանափակեց  հանդիսատեսների  թիվը Ազատության հրապարակում` զրկելով  հազարավոր  մարդկանց  հիանալ   «Գոհարի» գեղեցկությամբ:   Պետք  է հասկանաս, որ  նման  միջոցառումները  հասարակության  համար են, այլ ոչ  թե միայն` «էլիտարներիդ»:  Մյուս  կողմից, մեղմ  ասած,  այդ  անշնորհքության  իմաստը  ակնհայտ  էր, սակայն,  մի՞թե  չի  կարելի    անվտանգությանդ  ապահովման  համար  առավել  խելամիտ  որոշումներ  ընդունել:

Հավանաբար, հիշում  ես  նաև, թե  այդ  ուղղությամբ  ինչ  արեցիր  իբր  երդմանդ  առիթով...

Հիշի'ր, որ Հայաստանի պետության  գլուխը  ներկայացնողներից  ոչ  մեկը  երբևէ նման   միջոցների  չի  դիմել: Ինչու՞  ես  այդչափ  անհանգստացած: Հավատա, որ  նման  հոգվիճակի  միակ  դեղատոմսը  արդար  ընտրություններն են:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը