Հայ երգչուհի Սիբիլ Պեկտորոսօղլուի «Նամակը» նվաճել է ողջ Ստամբուլը
Հայկական երգերն առաջին անգամ հնչել են թուրքական առաջատար երաժշտական և պետական հեռուստաընկերությունների եթերով։ Ինչպես գրում է «Hurriyet Daily News & Economic Review»–ը, թուրք հայտնի արվեստագետներն ու ստեղծագործողներն աջակցել են հայ երգչուհի Սիբիլ Պեկտորոսօղլուի ալբոմի ստեղծմանը։
Նրա երգերի ալբոմի լույս տեսնելն ու տեսահոլովակների հեռարձակումը թուրքական հեռուստաալիքներով Ստամբուլում ծնված երգչուհին համարում է իր իղձերի կատարումը։
Հրատարակության փոխանցմամբ՝ այսօր արդեն Իստիկլալ փողոցի համար (Անկախության փողոց, որը Ստամբուլի գլխավոր փողոցն է, որը նաև կոչում են Առևտրի կենտրոն բաց երկնքի տակ) օրինական կարելի է համարել առևտրի կետերում և խանութներում լսվող «Namag» («Նամակ») հիթը Սիբիլ Պեկտորոսօղլուի կատարմամբ։
«Երբ ես լսում եմ իմ երգերն Իստիկլալ փողոցում, լաց եմ լինում»,–ասել է երգչուհին հրատարակությանը։ Հայ մեծ բանաստեղծ Հովաննես Շիրազի բառերի հիման վրա գրված երգի տեսահոլովակը նկարահանել է թուրք առաջատար ռեժիսոր Օզկան Ակսուլարը։