Խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի…
Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։
Մինչև 2018-ը նման որոշումը ճիշտ կհամարեի, քանզի մինչև Հայաստանում իշխանազավթումը Հայաստանն Ադրբեջանի դեմ ինտենսիվ պատերազմի մեջ էր ոչ միայն ռազմադաշտում, դիվանագիտության մեջ, այլև տեղեկատվական դաշտում։
Բազմաթիվ հմուտ մասնագետների ներգրավմամբ այս տեղեկատվական պատերազմի մեջ էինք գրեթե բոլորս։
2018-ից հետո այլևս հայտնի պատճառներով այս դավադիր ոհմակը ամբողջությամբ ոչնչացրեց, տապալեց հակաադրբեջանական քարոզչությունը և հակաքարոզչությունը։ Լուծարվեցին անգամ համապատասխան ստորաբաժանումները, աշխատանքից հեռացվեցին լավագույն մասնագետները, ուսապարկերի համար այս խնդիրը վերացավ նաև արտաքին ճակատում։
Ադրբեջանն նաև տեղեկատվական դաշտում 3 տարի անում է, ինչ ուզում է։
Եվ ահա հիմա, խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի՝ պարտվողական ու կեղծ խաղաղասիրական, այն է՝ դավաճանական քարոզչական դիսկուրսի տրանսլյացիան Ադրբեջան։
Սա, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիևի մոտ։
Խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի…