Երբ ոչ իրավաբաններն են սենց զառանցանք արտասանում, ինչ-որ մի տեղ ընկալում եմ, բայց որ իրավաբաններն են սենց այլասերում իրավունքը, սահամանդրականությունը, հասկանալ չեմ կարող
«ՍԴ որոշման եզրափակիչ մասն է միայն հայտնի, ՍԴ-ն ժամանակ ունի այն հրապարակելու. եզրափակիչ մասն այն մասին է, որ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը (որով մեղադրանք է առաջադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին) ճանաչել է Սահմանադրությանը (78 և 79-րդ հոդվածներին) հակասող և անվավեր: Որոշման ամբողջական բովանդակությունը մեզ հայտնի չէ: Կանխատեսվում էր, որ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի այս հոդվածը, բայց դա բնավ չի նշանակում, որ այն հակասահմանադրական է»:
Տիգրան Եգորյան
Անկեղծ եմ ասում, նման մտքեր կարդալուց հետո, լուրջ մտածում եմ սահամանդրաիրավական մասնագիտացմամբ իրավաբանական դիպլոմս կուլ տալու մասին՝ այն էլ Հրապարակում։ Այս փաստաբանն ասում է, որ հայտնի նորմը հակասահմանդրական է ճանաչվել, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ այդ նորմը հակասահմանադրական է։ Ասենք ո՞նց էլի, ո՞նց...
Երբ ոչ իրավաբաններն են սենց զառանցանք արտասանում, ինչ-որ մի տեղ ընկալում եմ, հասկանում եմ, բայց որ իրավաբաններն են սենց այլասերում իրավունքը, սահամանդրականությունը, հասկանալ չեմ կարող։
«Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»։
Սեդա Սաֆարյան
Սույն փաստաբանն էլ կոնկրետ որակումներ է անում Բարձր դատարանի դատավորների մասին, նրանց ուղիղ վիրավորելով, պիտակավորելով։ Փաստաբանական համայնքը, պետք է կոնկրետ գործողություններ իրականացնի եւ փաստաբան Սաֆարյանի նկատմամբ առնվազն փաստաբանի էթիկայի կանոնների խախտման քննության պրոցես սկսի։
Մի երրորդն էլ հայտարարում է, որ չկա նորմատիվ ամրագրում, չկա որեւէ պոզիտիվ ամրագրում ՍԴ որոշումը կատարելու համար, նախատեսված չէ նման գործընթաց։
Ասենք հասկանո՞ւմ եք նման հայտարարությունների վտանգավորության աստիճանը։ Նման հայտարարություններն ուղղված են Սահամանդրական արդարադատության հիմքերի կազմաքանդմանը, Բարձր դատարանի հեղինակության վրա ազդելուն եւ ամեն գնով սեփական ճղճիմ նպատակներին հասնելու եւ դրանք հիմնավորելու համար։
Անթույլատրելի են բոլորն այն գործողություններն ու անգործությունները, որոնք ուղղված են Դատական իշխանության դեմ։ Վերջիվերջո ՍԴ այս կազմը ձեր սրտի կազմն է, ամեն գնով արդարացրեցիք նախորդ տարում տեղի ունեցած հակասահմանադրական գործընթացները, երեք դատավորների աշխատանքից ապօրինաբար հեռացրեցին, իսկ դուք սազներդ առած թամաշա էիք անում։ Արեցի՞ք, լավ արեցի՛ք, իսկ հիմա ի՞նչ եք ուզում Բարձր դատարանից։

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից