Լրահոս

03.06.2011 13:02


Բյուրականի աստղադիտարանը պատրաստվում է աջակցել տիեզերական վթարների կանխարգելման գործընթացին

Ներկայումս  Երկրի շուրջ պտտվում է մոտ 6000տ մետաղ, ինչը մի քանի կարգով շատ է տիեզերքից Երկրին մոտեցող բնական մասնիկներից։ Առավել մեծ քանակությամբ մետաղ կա երկրորդ շերտում՝ 40 000 կմ–ի վրա։ Այդ մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։ Նա նաև ասել է, որ Բյուրականի աստղադիտարանը պատրաստվում է աջակցել տիեզերական վթարների կանխարգելման գործընթացին։ Այդ նպատակով առաջիկայում կհաստատվի Ռուսաստանի աստղագետների հետ համագործակցությամբ իրականացվող «Տիեզերական աղբի դիտման և արձանագրման» ծրագիրը։

«Ծրագրի շրջանակում ռուսական կողմը 1-2 մլն եվրո կտրամադրի Բյուրականի աստղադիտարանին նոր աստղադիտակներ բերելու համար, որոնք հարմարեցված են լինելու կոնկրետ այս աշխատանքի համար։ Արդեն որոշված են դիտակների տեղադրման վայրերը»,-նշել է Հայկ Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը