Լրահոս

30.05.2011 10:36


ՆԺԿ. «Իշխանությունները պարտավոր են հարգել իրենց իսկ կողմից ընդունված իրավական փաստաթղթերը»

Մամուլում տեղ գտած ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը և ահազանգը կալանքի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի հացադուլի և առողջական լուրջ խնդիրների վերաբերյալ ևս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում իսպառ բացակայում է արդարադատության հիմնարար սկզբունքներից մեկի` օրենքի գերակայության կիրառման հավասար պայմանները բոլոր քաղաքացիների համար, հատկապես, երբ նրա նկատմամբ առաջադրված քրեական մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխության արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել:

Վարչախմբի նման գործելաոճին քաջածանոթ լինելով, ՆԺԿ-ն գտնում է, որ օրվա իշխանավորների թողտվությամբ հաշվեհարդար է իրականացվում ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ, նրան ապօրինի պահելով ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում և անթույլատրելի է համարում, երբ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրության հոդված 22-ի 5-րդ մասի պահանջն առ այն, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ  ուժ:

Ելնելով վերոգրյալից ՆԺԿ-ն  հայտարարում է.

Իշխանությունները պարտավոր են հարգել իրենց իսկ կողմից ընդունված իրավական փաստաթղթերը (փոփոխությունը ՀՀ քր. Օր-ում և համաներման որոշումը) և անհապաղ ազատ արձակեն Տիգրան Փոստանջյանին:

«Նոր Ժամանակներ» կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը