Լրահոս

30.05.2011 10:31


Բրիտանացի խորհրդարանական. «ՄԱԿ–ի բանաձևերի կատարման ուղի ենք փնտրելու»

Բրիտանացի խորհրդարանական. «ՄԱԿ–ի բանաձևերի կատարման ուղի ենք փնտրելու»

Մեծ Բրիտանիա–Ադրբեջան միջխորհրդարանական խմբի նախագահ Մարկ Ֆիլդի գլխավորությամբ Ադրբեջանում գտնվող պատվիրակությունը մայիսի 29–ին այցելել է Բաքու։

Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մարկ Ֆիլդն ասել է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացումը հիմք է տալիս խոսել երկրի հաջող ապագայի մասին։

Նա նաև տեղեկացրել է, որ այցի ժամանակ պատվիրակությունը  եղել է շփման գծում տեղակայված բնակավայրերում։

–Մենք չենք կարող մեծ խոստումներ տալ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Գիտենք, որ ՄԱԿ–ի չորս բանաձևերը, որոնք կապված են օկուպացված տարածքների ազատման հետ, 19 տարի է՝ չեն կատարվում։ Մենք դա լուծելու ուղիներ ենք փնտրելու,– ասել է բրիտանացի խորհրդարանականը։

Այս խորագրի վերջին նյութերը