Կարծիք

26.03.2021 13:24


Պետք է երևի հպարտանանք, որ Կարսը հանձնելուց առաջ ռուսերենը Կարսում երկրորդ պետական լեզու չէր

Պետք է երևի հպարտանանք, որ Կարսը հանձնելուց առաջ ռուսերենը Կարսում երկրորդ պետական լեզու չէր
Պատկերացրեք, որ վթարի եք ընթարկվել և ոտքը պետք է անդամահատեն ու այդ ժամանակ սկսում եք կոշիկի մասին մտածել։
Հիմա ոմանք մտահոգված են Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու հարցով, այլ բան կարծես թե չի մտահոգում։
Մի մասի մոտ ակնհայտ ոչ ադեկվատության դրսևորում է, մյուս մասը փորձում է այլ խնդիրներ լուծել։
Սա է այսօրվա հայ քաղաքական մտքի ու հանրային գիտակցության աստիճանը։
Պետք է երևի հպարտանանք, որ Կարսը հանձնելուց առաջ ռուսերենը Կարսում երկրորդ պետական լեզու չէր։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը