Լրահոս

30.05.2011 10:29


Ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել Սերբիայի կենտրոնը

Ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել Սերբիայի կենտրոնը

Ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնը, որտեղ, ի պաշտպանություն ձերբակալված գեներալ Ռատկո Մլադիչի, ցույց էր կայացել։ Ցույցից հետո՝ կիրակի երեկոյան, անկարգություններ էին տեղի ունեցել։

«Ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել հասարակական կարգը, կամ նրանք, ովքեր արդեն իսկ խախտել են, կկալանավորվեն, և նրանց նկատմամբ օրենքին համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,–ասել է Սերբիայի ոստիկանապետ Միլորադ Վելովիչը։

Բողոքի գործողությանը մասնակցել են հազարավոր մարդիկ։ Այն կազմակերպել էր Սերբիայի ծայրահեղական ընդդիմադիր կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը