Մայիսի 27-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մոտ, գազի բալոնի վրա, պայթուցիկ սարք է տեղադրված:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Համալիր ստուգումների արդյունքում ժամը 18.40-ին պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հերթական կեղծ ահազանգը