Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019-ի համեմատ նվազել է 9,6 տոկոսով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և հումանիտար իրավիճակի կարգավորման համար պայմաններ ստեղծելու գործում: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ակնարկում՝ նվիրված 2020 թվականի գործունեությանը:
«Ռուսաստանն ու անձամբ Վլադիմիր Պուտինն առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու գործում: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ստորագրել ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Կողմերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, ստեղծվել է հումանիտար արձականգման միջազգային կենտրոն»,-ասվում է ակնարկում:
Նշվում է նաև, որ հետևողականորեն ամրապնդվել են բազմակողմանի կապերը Հայաստանի հետ, որը Ռուսաստանի դաշնակիցն ու մտերիմ գործընկերն է:
«Մեծ դինամիկայով առանձնացել է քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ բարձրագույն և բարձր մակարդակներով՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Ապրանքաշրջանառությունը 2019-ի համեմատ նվազել է 9,6 տոկոսով՝ կազմելով 2,3 մլրդ դոլար: Հաջողվել է պահպանել միջտարածաշրջանային փոխգործակցության նախկին ծավալները:
Ռուսաստանը շարունակում է աջակցություն հատկացնել Հայաստանին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման, կորոնավիրւոսի համավարակի հետևանքները հաղթահարելու համար: Մասնավորապես, հայկական կողմին 10 մլն եվրո է հատկացվել փախստականներին օգնելու համար»,-ասվում է գերատեսչության հրապարակած փաստաթղթում:

Աղբյուրը՝ tert.am