Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին 3 տարում և ինչ տեղի է ունենում վերջերս (լկտի ստերի, կեղծիքների և ձեռնածությունների «հրավառությունները», օրենքների և սահմանադրության անտեսումն ու ոտնահարումները), շատ տրամաբանական կլինի, եթե վաղը պաշտոնապես հայտարարվի, որ արտահերթ ընտրություններն անցյալ կիրակի օրն արդեն տեղի են ունեցել, կայացել են, մասնակցությունը եղել է շատ բարձր, և վարչախումբը հաղթել է:
Չէ՞ որ արդեն 3 տարի է մեր երկրում ամեն ինչ ասելով, հայտարարելով և «արձանագրելով» է լինում:
Ինչո՞ւ այս մեկն էլ չի կարելի անել այնպես, ինչպես մնացածը...
Հետո ինչ, որ այն չի եղել: Չէ՞ որ բացառապես ոչինչ, ինչ հայտարարվել, կամ «արձանագրվել» է` երբեք իրականության հետ որևէ աղերս չի ունեցել, այսինքն` կամ ընդհանրապես չի եղել, կամ էլ պարզապես պահի տակ հորինվել է ապագայում մեկ այլ կեղծիքով հերքելու համար:
Նաև` «...արձանագրել, որ անցել են արդար, բաց և թափանցիկ, մրցակցային պայմաններում...»:
Այսչափ անօրինականությունների, ստերի, կեղծիքների, խաբեությունների և ձեռնածությունների մեջ դա ինչո՞ւ չի արվում` անհասկանալի և զարմանալի է: Ինչու՞ է բացառություն արվում:
Ի՞նչն է խանգարում...
Ընդամենը մեկ ֆեյսբուքյան գրառում չէ՞, թող անեն` վերջանա գնա...
Ի՞նչն է կաշկանդում վարչախմբին:
Վերջապես` մամուլը կա, այդ թվում` «ընդդիմադիր» մամուլի մի զգալի հատված, նաև` օրեցօր ավելացող ֆեյքերի ֆաբրիկաներն ու նրանց տասնյակ հազարավոր կեղծ օգտատերերը կան, տեղական ու օտարերկրյա զոմբիները կան, քաղհասարակությունը կա` «կարձանագրեն», «լայքերն» ու «սրտիկները» կնկարվեն, կավելացվեն, քանակները կապահովվեն, հանրային աջակցության իմիտացիան կլինի, կհաստատեն, կվերջանա` կգնա:
Թե չէ` տարբեր շարժումներ, նոր կուսակցություններ, ծրագրեր, «իշխանական տասովշիկներ», «...թազա փալաս-փուլուս...», այդքան ընտրակաշառք, գույքահարկի, կամ հողի հարկի պարտքերի մարում, վճարներ, այլ պարտքերի ներման տեսքով պետբյուջեից տասնյակ միլիարդավոր դրամների ընտրակաշառք, այդքան ավելորդ ծախսեր, սուտ խոստումներ, միտինգներ, նողկալի հիստերիկ բղավոցներ ու զզվելի տեսարաններ, համատարած դատարկաբանություն, չգիտեմ ինչ, ու՞մ է պետք:
Էլ չեմ ասում` անտեղի ձերբակալություններ, ճնշումներ, խառնաշփոթ, շինծու քրեական գործեր, հանրության վերջնական պառակտում, և Աստված մի արասցե` կռիվներ, աղմուկ, աղաղակ, և այլն:
Շունը տիրոջը չի ճանաչելու...
Լուծումն էլ շատ պարզունակ է:
Մի անհոգի ստախոս ֆեյսբուքյան գրառումով «կարձանագրի», մնացածն էլ կծափահարեն, ու վերջ...
Իսկ հետո կսկսվեն ակտիվ քննարկումները, շոուներն ու լայվերը:
Հետո կսկսեն քննադատել ու քննադատել, մինչ այն պահը, երբ արդեն ոչ երկիր կլինի, ոչ պետություն, ոչ էլ Հայաստան, կամ հայեր:
Հետաքրքիր է, այսպես կոչված «միջազգային դիտորդներն» ի՞նչ կարծիքի են: Սա այն դեպքն է, որ կարծես նրանք էլ դեմ չեն լինի, և կասեն` «... իսկ ինչու՞ ոչ... »:
Սակայն, ժողովրդին առավել ռացիոնալ մոտեցում կարելի առաջարկել:
Օրինակ` համարել, որ վերը նշվածն արդեն իրականություն է, և առաջ շարժվել հենց այդ ելման կետից:
Ի՞նչ կարծիքի եք, ժողովուրդ ջան:
Գժանոցի օրենքներով չշարժվե՞նք առաջ:
Մի քանի մղոն առաջ չընկնե՞նք այս հողաթափիկ ինֆուզորիաներից:
Գժանոց так Գժանոց