Կարծիք

25.03.2021 12:56


Նկարի աջ կողմում այն տեղն է, որտեղ գտնվում էր եկեղեցին մինչև Ադրբեջանի կողմից հիմնահատակ քանդվելը․․․

Նկարի աջ կողմում այն տեղն է, որտեղ գտնվում էր եկեղեցին մինչև Ադրբեջանի կողմից հիմնահատակ քանդվելը․․․
«ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ»
Պատերազմի խայտառակ կապիտուլիացիայից հետո Ադրբեջանում և Թուրքիայում հակահայկական քաղաքականությունը նոր՝ աննախադեպ ծավալներ է ստացել։ Զգալի մասով դա արդյունք է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից որդեգրված պարտվողական ու անհասկանալի խաղաղասիրական, իսկ որոշ դեպքերում նաև բացահայտ պրոթուրքական քաղաքականության։ Հենց այդ քաղաքականության պատճառով է, որ մեր հարևան թշնամի պետությունները անդադար գործում են նորանոր ոճրագործություններ (ամենաէականը՝ մեր ռազմագերիների պահումը Ադրբեջանում)։
Օրերս բոլորս տխրեցինք Շուշիի Կանաչ ժամի ավերման պատճառով։ Այսօր ստիպված եմ ձեզ հետ կիսվել ևս մեկ ոճրագործության ապացույցով։
Նկարի ձախ կողմում Հադրութի շրջանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին է՝ շրջապատված հայոց բանակի զինվորներով։ Նկարի աջ կողմում այն տեղն է, որտեղ գտնվում էր եկեղեցին մինչև Ադրբեջանի կողմից հիմնահատակ քանդվելը (նկարում միայն երևում են եկեղեցու որոշ բեկորներ)։ Այս նկարի աղբյուրը BBC հեռուստաալիքն է։
Հենց այսպես՝ հիմնահատակ քանդելու են ամեն հայկականը և առաջին հերթին՝ հայկական ազգային նախագիծը՝ Հայաստանի պետությունը, եթե մենք շարունակենք չխոչնդոտել այդ հարցում նրանց դաշնակիցներին՝ ՀՀ տգետների իշխանությանը և պատրաստվենք «խաղաղության»։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը