Աշխարհ

25.03.2021 21:50


Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում

Պոլսահայ բժիշկն ընդգրկվել է Էրդողանի կուսակցության գործադիր կոմիտեի կազմում

Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը:

Համագումարի ժամանակ ներկայացվել է նաև կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամների թարմացված ցանկը, որը 50 հոգուց ընդլայնվել է 75-ի: Կուսակցության ղեկավար կազմի նոր կազմում տեղ է գտել պոլսահայ գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն:

Արմատներով արաբկիրցի (Մալաթիայի նահանգ) Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի Բժշկական ֆակուլտետում, մասնագիտացել օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտում:

Աշխատել է Ստամբուլի «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի ու «Աջըբադեմ» հիվանդանոցի օրթոպեդիայի ու տրավմոտոլոգիայի բաժանմունքներում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը