Կարծիք

25.03.2021 11:26


Ա՛յ քեզ հասարակություն

Ա՛յ քեզ հասարակություն

Ա՛Յ ՔԵԶ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, մշտապես հղումներ է անում ժողովրդավարական արժեքներին, հաճախ օրինակներ բերելով, իսկապես քաղաքակիրթ երկրների փորձին։ Իհարկե, կարելի էր համաձայնել նրանց հետ, եթե նրանք մինչև վերջ լինեին սկզբունքային իրենց «դավանած արժեքներին»։

Կարելի է նրանց հիշեցնել, նրանց կուռքի ստերն ու կեղծիքները՝ սկսած Աբաջյանի կեղծ պապիկից մինչև վերջերս Արագածոտնի մարզի կեղծ երեխաներն ու նույն իրենց կուռքի կողմից վճարված երկրպագուները։ Բառ առ բառ կարելի է հիշեցնել կուռքի ստերը, սկսած արագաչափերից, վերջացրած Սու-30-ի հետ կապված հորինվածքները։

Բայց, ուզում եմ հիշեցնել մեր «առաջադեմներին», իրենց սերտած «իրավական, ժողովրդավարական և այլ սկզբունքների» մասին։Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել, իմ համոզմամբ պարզ հակասահմանադրական երևույթներին՝ ՍԴ-ի դեմ կազմակերպված հարձակումները, դատարանների շրջափակումը, պարտությունը։

Ողղակի, առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին․

-Ինչպե՞ս կվերաբվեր ձեր երկրպագած ժողովրդավարական երկրների քաղաքացիական հասարակությունը, իշխանությանը եթե․

1․ Գաղտնազերվեր ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ հեռախոսային խոսակցությունը․ «Ուզես, չուզես, կալանք պետք է տաս»։

2. Հանկարծ քրեական գործ հարուցվեր այն դատավորի նկատմամբ, ով փոխում է վարչապետի կողմից անցանկանալի անձի խափանման միջոց կալանքը։

3. Բացահայտվեր, որ վարչապետի խորհրդականը ուղղորդում է քննիչներին քրեական գործ կազմելիս։

5. Վարչապետին չենթարկվող Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահի կնոջը «հրավիրում» են ՀՔԾ։

Բնականաբար, ցանկն ամբողջական չէ։

Պատասխան․ Հարգելի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչյներ, ձեր կողմից երկրպագված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրների, ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլև ողջ ժողովորդը ոտքի կկանգներ և կպահանջեր կառավարության հրաժարականը։ ․․․Առնվազն․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը