Կարծիք

25.03.2021 10:11


Սա պաթոլոգիկ ստախոսա, ինքը սուտա խոսում նույնիսկ էն ժամանակ, երբ ոչ մի իմաստ չկա դա անել

Սա պաթոլոգիկ ստախոսա, ինքը սուտա խոսում նույնիսկ էն ժամանակ, երբ ոչ մի իմաստ չկա դա անել
Охренеть!!!
Արա, սա իրա տգետ հալով բոլորիս ապուշի տեղա դրե՞լ։
1. Ի՞նչա նշանակում «տարբեր սուբյեկտներ են արտադրում, ու մենք միաժամանակ չկարողացանք ձեռք բերել»։ Արա, ՍՈւ 30-ն ու իրա հրթիռները հո կառտոշկա ու քյալամ չեն, որ բազառ էիք մտել առնելու։ Ո՞նցա հնարավոր, որ պետությունը բանակցի ոչ թե «Росвооружение»-ի, կամ Ռուսաստանի պետական գերատեսչության հետ, որն իրավասու է վաճառել այդ ինքնաթիռներն ու դրա «աքսեսուարները», այլ դրանք արտադրող տարբեր գործարանների հետ։ Կարողա՞ Իսկանդերի 10%-ն էլ 90-ից առանձին էին ծախում։
2. Ռուսական փորձագետներն ասում են, որ ՍՈւ 30-ի համար նախատեսված «երկինք-երկիր» հրթիռները արգելվածա վաճառել այլ երկրների, ու այդ մասին ձեզ նախօրոք հայտնիա եղել։ Դու ասում ես՝ չհասցրինք ձեռք բերել, տեղակալդ էլ ասումա, թե գնումների պլանով ծրագրված էր ձեռք բերել։ Ո՞ՆՑ։ Արա, եթե Ռուսաստանը չէր ծախելու, դուք ո՞նց էիք պլանավորում առնել։
3. Եթե մենք կործանիչ ավիացիա չենք ունեցել (էս էլա քո հայտարարությունը), հին հրթիռներն ինչի՞ կային պահեստում։ Եթե կային, ուրեմն կործանիչներ ունեցել ենք։
4. Եթե հին հրթիռները «ուստա Օնիկը» կարողացելա հարմարացնել քո առած «գերժամանակակից» ՍՈւ 30-ներին, ու դրանցով «խոցվել են բոլոր թիրախները», բա դրանցով էլ թող էդ թանկանոց ինքնաթիռները մասնակցեին պատերազմին, ինչի՞ թեկուզ «հին», բայց «ճշգրիտ խոցող» ոչ մի հատ հրթիռ չտեղադրվեց դրանց վրա ու ոչ մի անգամ դրանք օդ չբարձրացան։ Էս էլ էր «չկրակած» Իսկանդերի սերիայից։
Լուրջ եմ ասում, սա պաթոլոգիկ ստախոսա, ինքը սուտա խոսում նույնիսկ էն ժամանակ, երբ ոչ մի իմաստ չկա դա անել։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը