Լրահոս

27.05.2011 18:05


Դատապարտվել են ՓԲ ընկերության տնօրենն ու գլխավոր հաշվապահը

2010թ. մայիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Հանրության` քրեական գործերի դատավարական ամբողջական ընթացքի վերաբերյալ իրազեկված լինելու անհարժեշտությունից ելնելով, տեղեկացնում ենք, որ ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից Հ. Վարդանյանին եւ նույն ընկերության գլխավոր հաշվապահ  Վ. Տոռոզյանին ներկայացված մեղադրանքները:

Դատարանը հիմնավոր է համարել ապացույցներն առ այն, որ □Կամար□ ՓԲ ընկերության ընկերության հիմնադիր և տնօրեն Հ. Վարդանյանը, ստանալով «Պետության կարիքների համար հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի մատակարարման գնման» 2006թ. հուլիսի 28-ի թիվ ԱՊՁԲ 06/88 պայմանագրով նախատեսված 153,0 մլն դրամ գումարը, նախապես գիտենալով, որ ՌԴ «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերության առաջարկած 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 մլն ՌԴ ռուբլի արժեքով ,ԲՊՄ-74 Մ-ԺԴե տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել նշված պայմանագրի տեխնիկական բնութագրին, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած առաջարկվող գնի ինքնարժեքի հաշվարկում որպես «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի նավի ձեռք բերման գին նշել է 99,0 մլն դրամ:

Այնուհետեւ` նշված նավի ձեւափոխման, կահավորման և այն ՀՀ տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելով` 2007թ. մարտի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, ,ԲՊՄ-74 Մ-ԺԴե տեսակի ձկնորսական նավը և «Կամար» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Վ. Տոռոզյանի օժանդակությամբ հափշտակել է պետական բյուջեից հատկացված գումարից առանձնապես խոշոր չափերի` 33.559.963 դրամ գումար:

ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետ, «Սևանա լճում և նրա ավազանում կատարվող հիդրոօդերևութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավի գնման մրցույթի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Ս. Մայիլյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, իր ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, չնայած այն հանգամանքին, որ ՌԴ  «Ախտարսկայա Սուդովերֆ» ՓԲ ընկերությունից 46 մլն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 մլն ՌԴ «Կամար» ՓԲ ընկերության ձեռք բերած  «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել վերոհիշյալ պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, առանց առարկայական և փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է 2007թ. մարտի 16-ի թիվ 06/88-1-Ե եզրակացությունն այն մասին, որ 153,0 մլն դրամ արժեքով «Կամար» ՓԲ ընկերության մատակարարած նավը համապատասխանում է նշված պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին: Հիշյալ եզրակացության  հիման վրա էլ նույն օրը թիվ 1 հանձնման-ընդունման արձանագրությամբ նավն ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Հ. Վարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել հափշտակած ընդհանուր 33.559.630 դրամ գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության   դատարանի` 2011թ. մայիսի 11-ի դատավճռով Հ. Վարդանյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման չորս տարի 6  ամիս ժամկետով:

Վ. Տոռոզյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել  ազատազրկման 4 տարի ժամկետով:

Ս. Մայիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2011թ. հունվար ամսին դադարեցվել է` համաներման ակտի ընդունվելու հիմքով:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը