Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ համացանցում նոր խաբեություն է տարածվում։
Տեղեկացվում է, որ խաբեության միջոցով ոմանք տիրանում օգտատերերի էլ. փոստի հասցեին, այնուհետև առցանց պահվող նկարները հրապարակում են սոցիալական ցանցերում։
«Կեղծարարները օնլայն աշխատանք են առաջարկում ու ինչ-որ կարգավորում անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, իսկ դրանց մուտք ունենալով հասանելիություն են ստանում նկարներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետո անձնական բնույթի նկարները չհրապարակելու դիմաց փորձում են գումար կորզել։
Գործակալությունը կոչ է անում՝
Ոչ մի դեպքում մի տրամադրեք ձեր գաղտնաբառը այլ մարդկանց,
Օգտագործեք բարդ գաղտնաբառ,
Միևնույն գաղտնաբառը մի օգտագործեք մեկից ավելի հարթակներում,
Միացրեք երկփուլային վավերացում ֆունկցիան, որը պաշտպանում է ձեր հաշիվը, եթե անգամ գաղտնաբառը հայտնվի մեկ այլ մարդու մոտ,
Կասկածով մոտեցեք բոլոր այն առաջարկներին, որոնք ենթադրում են հեշտ ճանապարհով գումար վաստակել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am