Լրահոս

27.05.2011 18:02


Զենք-զինամթերք

Մայիսի 25-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է  զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ զենք-զինամթերք է թողել «Արին-Բերդ» գերեզմանատան  պարսպի վեջնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ և հրթիռանետի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
* * *
Մայիսի 25-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք է թողել Սիսավան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող քարի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հատնաբերել է 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացան, հակատանկային նռնակ` պայթուցիչով և ինքնաշեն 3 նռնակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
* * *
Մայիսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 54-ամյա  Ռոբերտ Մ.-ն և հանձնել ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 3, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ և ինքնաձիգի 1 պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
* * *
Մայիսի 25-ին, ժամը 11.20-ին,  30-ամյա Վահագն Մ.-ն ներկայացել է Գեղարքունիքի մարզային վարչություն և հանձնել «CIFSAN» որսորդական ողորկափող հրացան:
Նշանակվել է փորձաքննություն:
* * *
Մայիսի 25-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել Արման Ա.-ն և հանձնել  «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան:
Նշանակվել է փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը