Աշխարհ

24.03.2021 20:51


Էներգետիկայի ոլորտում Թուրքիայի ու Քենիայի համագործակցության պայմանագիրը վավերացվել է

Էներգետիկայի ոլորտում Թուրքիայի ու Քենիայի համագործակցության պայմանագիրը վավերացվել է

Թուրքիայի ու Քենիայի միջև կնքված էներգետիկկայի և հիդրոկարբոնի ոլորտում համագործակցության մասին հուշագիր վավերացվել է:

«Թուրքիայի Հանրապետության կառավարության ու Քենիայի Հանրապետության կառավարության միջև էներգետիկայի ու հիդրոկարբոնի ոլորտում համագործակցության մասին» հուշագիրը ստորագրվել էր 2014 թ-ի ապրիլի 8-ին, սակայն օրերս է միայն վավերացվել, ինչի մասին հայտնի է դարձել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթի հրապարակումից:

Նշվում է, որ փաստաթղթի կետերով նախատեսված գործողությունների ու քայլերի իրականացումը համակարգվելու է Թուրքիայի նախագահականի կողմից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը