Աշխարհ

24.03.2021 19:49


ՌԴ-ն առաջարկել է Թուրքիային վերականգնել մի շարք անցակետերի աշխատանքը Սիրիայում

ՌԴ-ն առաջարկել է Թուրքիային վերականգնել մի շարք անցակետերի աշխատանքը Սիրիայում

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է մարտի 25-ից վերականգնել մի քանի անցակետերի աշխատանքը Իդլիբում և Հալեպում: Այդ մասին հայտնել է Սիրիայում «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կարպովը։

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում Թուրքիայի զինուժի կողմից վերահսկվող հումանիտար ծանր իրավիճակի հետ կապված՝ «Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը» թուրքական կողմին առաջարկներ է ուղարկել՝ Իդլիբի «Սարակիբ» և «Միզնազ» ու Հալեպի նահանգի Ալ-Բաբ բնակավայրի տարածքում «Աբու Զեյդին» անցակետերի աշխատանքը վերականգնելու մասին»,-ասել է նա:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը