Այսօր Գյումրիում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Միննեսոտա համալսարանի պրոֆեսոր Ջայն Է. Կիրտլեյն անդրադարձել է Հայաստանում լրատվամիջոցների գործունեությանը և զարմանք հայտնել, որ մեր երկրում թվայնացման գործընթացը տարօրինակ արդյունք է տվել, որը նման չէ այդ գործընթացն անցած մյուս երկրներին։
«Ես տեղեկացել եմ, որ հեռուստատեսությունների թվայնացման արդյունքում հեռուստաալիքների թիվը շատանալու փոխարեն հակառակն է տեղի ունեցել, և հեռուստաընկերություններ են փակվել: Այս առումով Հայաստանը երևի եզակի երևույթ է ամբողջ աշխարհում: Սա ինձ համար շատ դժվար է ըմբռնել և հասկանալ. հայերը շատ խելացի և ստեղծագործական ձիրք ունեցող ժողովուրդ են: Սակայն ինձ ասել են, որ հեռուստաընկերությունների թվի կրճատումը պայմանավորված է տնտեսական գործոնով, քանի որ գովազդային դաշտը շատ աղքատ է, և մեծ թվով հեռուստաալիքների պարագայում գովազդային շուկան չի բավականացնի բոլորին»,- նշել է Միննեսոտա համալսարանի պրոֆեսոր, ԶԼՄ-ի ոլորտի փորձագետ Ջայն Է. Կիրտլեյը:
Հայաստանը եզակի երկիր է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի