Կարծիք

23.03.2021 16:41


Պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել

Պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել

Ես կանխավ նախկին ու ներկա, գործող, թե պահեստազորային բոլոր զինվորականներից ներողություն եմ հայցում այս մտքերը շարադրելուց առաջ, քանի որ պետք է ասեմ այն, ինչն արդեն չեմ կարող չասել...

Երեկվանից մտածում էի գրել այս տողերը, թե՞ չգրել... Ի վերջո որոշեցի գրել, մանավանդ, որ մարտի 11-ի ֆեյսբուքյան իմ գրառման մեջ արդեն կանխատեսել էի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի «նշանակման» հետ կապված վարչապետ-նախագահ «ոսկերչական ճշգրտությամբ» իրականացվող «գործարքի» հանգուցալուծումը: Եվ այսպես, դիմում եմ Արտակ Դավթյանին.

-Պարոն գեներալ-լեյտենանտ, չգիտեմ, թե ինչից դրդված Դուք երկրորդ անգամ ընդունեցիք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնելու Ձեզ արված առաջարկը (միայն չասեք Հայրենիքի և ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի զգացումից դրդված), բայց, որ դա անչափ տգեղ և հայ սպայի պատվին անվայել քայլ էր, գոնե ինձ՝ պահեստազորային սպայիս համար, միանշանակ է: Անգամ, եթե Ձեզ տրված էր իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ, 1-ին՝ ինչ-որ «կարված գործի» համար կանգնել դատարանի առաջ և 2-րդ՝ հրաժարվել առաջարկվող պաշտոնից, ապա արժանապատիվ զինվորական մարդու համար, կարծում եմ, պետք է նախընտրելի լիներ առաջին տարբերակը: Որովհետև այդպես Դուք կարող էիք Ձեզ դրսևորել ոչ թե որպես ինչ-որ մեկի հլու կամակատար, այլ սեփական սկզբունքների տեր այն գեներալը, ով պատրաստ է հանուն Երկրի և սեփական արժանապատվության անել այն, ինչը նրանից ակնկալում է մտածող ժողովրդի մեծամասնությունը: Ափսոսում եմ, որ եղավ ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում էի: Ափսոսում եմ նաև բոլոր նրանց համար, ովքեր կրելով բարձրաստիճան սպայի ուսադիրներ և ունենալով անցած մարտական ուղի, ստիպված են լինելու կատարել այն հրամանները, որոնք բխում են ոչ թե Հայրենիքի, այլ բացառապես մեկ մարդու շահից... Պատիվ ունեմ:

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը