Ֆեյսբուքյան գրառմանս համար դավադիր իշխանություններն ինձ տուգանել էին․ դատարանը որոշեց կասեցնել գործը
Ինչպես գիտեք, դավադիր իշխանություններն իրենց սուտը 44 օր ժողովրդի վզին փաթաթելու համար պատերազմական իրավիճակում սկսեցին տուգանել ճշմարտությունը բարձրաձայնողներին։ Ֆեյսբուքյան գրառմանս համար ոստիկանության բաժանմունք տարան և տուգանեցին նաև ինձ։ Սկզբունքի հարց էր․ այդ որոշումը վիճարկեցի Վարչական դատարանում։
Այսօր առաջին նիստն էր։ Դատարանը որոշեց կասեցնել գործը, քանի որ ՄԻՊ-ի դիմումի համաձայն՝ Սահմանադրական դատարանում պետք է քննվի կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը, և ընդհանրապես, այն կետով, որով ինձ տուգանել էին, այդ պահին դեռևս պաշտոնապես չէր հրապարակվել, հետևաբար այդ հիմքով տուգանել չէին կարող։
Նշեմ նաև, որ ֆեյսբուքյան մեկ այլ գրառման համար տուգանելու որոշումը ևս վիճարկել եմ դատարանում, այդ նիստն էլ կայանալու է մարտի 29-ին։
Երկու գործերի ընթացքի մասին կտեղեկացնեմ հետագայում։
Իրավական աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Արփինե Հովհաննիսյանին, Մարիաննա Գրիգորյանին և Գորիկ Միրզոյանին։