«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը հաղորդավար չի ունենա (լուսանկար, տեսանյութ)
«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը հաղորդավար չի ունենա, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի տարածմամբ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Մրցանակաբաշխությունը մասամբ կայանալու է Union Station-ում և հեռարձակվելու է ուղիղ եթերում: Միջոցառման կազմակերպիչները բանակցում են աստղերի հետ, որպեսզի նրանք հայտնեն տարբեր անվանակարգերում հաղթողներին:
«Մեր ծրագիրն այն է, որ այս տարվա «Օսկար»-ը նման լինի կինոնկարի, այլ ոչ թե հեռուստաշոուի»,-ասել են պրոդյուսերներ Ջեսս Քոլինզը, Սթեյսի Շերը և Սթիվեն Սոդերբերգը։ Նրանք հույս ունեն, որ նոր ձևաչափը մարդկանց մոտ մրցանակաբաշխությունը դիտելու ցանկություն կառաջացնի, ինչը վերջին տարիներին նվազել է։