Կարծիք

23.03.2021 12:44


Հիմա եկել է այն պահը, երբ կարող ենք ասել, որ Նիկոլը հասավ իր նպատակին. Հայաստանում քանդելու ու ոչացնելու որևէ բան այլևս չկա

Հիմա եկել է այն պահը, երբ կարող ենք ասել, որ Նիկոլը հասավ իր նպատակին. Հայաստանում քանդելու ու ոչացնելու որևէ բան այլևս չկա

Այն, որ Նիկոլի առաքելությունն ամեն ինչ արժեզրկել ու ոչնչացնելն էր, կարծում եմ, բոլորն են արդեն հասկացել։ Համենայն դեպս, շատերս ենք մատնացույց արել դրա մասին վկայող փաստերին ու բարձրաձայն բացատրել, թե ինչն ինչոց է։ Իսկ հիմա եկել է այն պահը, երբ կարող ենք ասել, որ Նիկոլը հասավ իր նպատակին. Հայաստանում քանդելու ու ոչացնելու որևէ բան այլևս չկա։ Վերջինը ազգ-բանակ հարաբերություններն էին՝ այդ էլ կործանվեց։ Երեկ մենք դարձանք անհնար թվացող այդ գժտության վերջին արարի ականատեսը։ Արդյունքում մարդիկ, ովքեր մշտապես և ամեն իրավիճակում կանգնած էին մեր Բանակի կողքին, սկսեցին անխնա քննադատել ՀՀ զինված ուժերը… Ո՞վ կմտածեր։

Դավաճան Նիկոլի առջև ոտքի կանգնած ու նրան պատվի առնող հրամանատարների տեսքը մեր ազգի վրա նույն ազդեցությունն ունեցավ, ինչ գեներալ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաներն» էին։ Վստահ եմ հիշում եք, թե ինչպես մարդիկ հիասթափված ու կոտրված երես դարձրեցին գեներալ Մանվելից՝ կարծելով, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ վերջինս «տուշոնկա» գողանալով էր զբաղված։ Իսկ հետո… հետո մարդիկ հասկացան, որ դավաճան Նիկոլն իրենց խաբել է։ Բայց գեներալին այլևս հնարավոր չեղավ փրկել։

Հիմա էլ նման մի իրավիճակ է։ Բանակի հասցեին ասված ամեն ծուռ բառի համար ապագայում փոշմանելու ենք։ Շատ ենք փոշմանելու։ Բայց Աստված ողորմած է, վստահ եմ՝ Բանակի պարագայում անդառնալի հետևանքներ չեն լինի։ Պարզապես չեն կարող լինել։

...Երկու լուր ունեմ՝ լավ և վատ։ Թույլ տվեք վատից սկսել՝ ողջ հայ ժողովուրդն է այսօր զգաստ կանգնած մեր պետությունը կործանած ուժերի առջև։ Տերն ասում էր. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար գցի նրա վրա»։ Մենք բոլորս մեղավոր ենք և՛ զոհված ամեն զինվորի, և՛ կորցրած ամեն քառակուսի մետր հողի, և՛ Նիկոլին պատվի առնող յուրաքանչյուր հրամանատարի համար։ Մեկս շատ, մեկս գրեթե աննշան, բայց մեղավոր ենք։ Եթե եկել այս օրին ենք հասել, ուրեմն մեղավոր ենք։

Լավ լուրն էլ այն է, որ հենց այսօրվանից, հենց այս պահից, երբ կորցնելու այլևս ոչինչ չունենք, սկսվում է վերականգնման, նորը կառուցելու շրջանը։ Մեզ փորձեցին թաղել՝ առանց հասկանալու, որ Հայաստանը ցորենի հատիկի պես է՝ հողի տակ անցնելով նա ծլում, այնուհետև բազում արդյունք է տալիս։ Եվ ուրեմն համբերել է պետք։ Եվս մի քիչ ու ամեն բան լավ կլինի։ Աստծով։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը